National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.11.2021
Կստեղծվի նոր դատարան
1 / 3

Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Քննարկվել է  «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտի ղեկավար Խաչիկ Ղազարյանը հայտնել է, որ ԲԴԽ-ն եւ ՀՀ դատարաններն իրականացնում են «Դատական իշխանության գործունեության ապահովում եւ իրականացում» ծրագիրը: Գալիք տարվա համար կառույցին նախատեսված է հատկացնել 14 մլրդ 341մլն 250 հազ. դրամ, մինչդեռ ԲԴԽ-ն ներկայացրել է 14 մլրդ 237 մլն 497 հազ. դրամի հայտ: Զեկուցողի  խոսքով՝ թվում է, թե հատկացվելիք գումարը մոտ 103 մլն դրամով ավելացել է, սակայն դա այդպես չէ, քանի որ այն նվազել է մոտ 628 մլն դրամով: Ավելացել են 2 միջոցառումներ, որոնց իրականացման համար անհրաժեշտ է մոտ 718 մլն դրամ: Այս գումարի հայտը ԲԴԽ-ն դեռեւս չի ներկայացրել: «Հավանաբար օրերս հայտը կներկայացնենք»,-նշել է Խաչիկ Ղազարյանը՝ հավելելով, որ դա կապված է օրենքի փոփոխությամբ նոր դատարանի ստեղծման հետ:

Դատական ոլորտի աշխատանքները ներկայացնելով՝ Խաչիկ Ղազարյանը հայտնել է, որ 2021-ին, համաձայն դատական օրենսգրքի,  30-ով ավելացել է դատավորների թիվը,  2022-ին նրանց թիվը կավելանա եւս 29-ով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am